Խանութի սեփականատերը ֆիքսում է, թե որ ապրանքն է ավելի շատ վաճառվում, նա այդ ապրանքի ծավալները մեծացնում է: Գործարարը, ֆիքսելով, թե որ հեռուստահաղորդման դիտողականությունն է բարձր, իր գովազդը տեղադրում է այդ ծրագրի շրջանակներում: Նույն տրամաբանությամբ լրատվական կայքերը, ֆիսքելով ամենադիտվող լուրերի շրջանակը, առավել շատ անդրադառնում են տվյալ թեմաներին:
Հետևելով լրահոսին` պետք է ընդգծեմ, որ տևական ժամանակ է՝ ամենադիտվող և պահանջված թեմաներից մեկը գողական աշխարհն է, հանցագործություններն ու կրիմինալը: Եվ սա ոչ թե կայքերի խնդիրն է, այլ հասարակության, քանզի մեծ հետաքրքրություն ցուցաբերելով այս թեմաների նկատմամբ` ընթերցողն ինքը ստիպում է լրատվական կայքերին անդրադառնալ այս թեմաներին: Իհարկե, լրատվական կայքերը կարող են բոյկոտել և չանրադառնալ այս թեմաներին, բայց խոսքի ազատության պարագայում որքանո՞վ է ճիշտ զրկել հասարակությանը կամ հասարակության մի մեծ շերտի ինֆորմացիա ստանալու հնարավորությունից: Այս խնդիրը լուծելու համար պետք է գաղափարախոսական ռեֆորմ իրականացնել, ձևավորել նոր արժեհամակարգ և ապացուցել հասարակ քաղաքացուն, առավել ևս երիտասարդներին, որ կյանքում առավել արժեքավոր գաղափարներ կան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել