10 Աչքի գույնը կարող է փոխվել։
![]()
Ո՛չ կապույտ, ո՛չ էլ կանաչ պիգմենտներ մարդու ծիածանաթաղանթում կամ ակնային հեղուկում գոյություն չունի։ Այդ է պատճառը, որ աչքի գույնը նման է երկնքին, և դրա գույնը կախված է լուսային պայմաններից, հատկապես բաց գույնի աչքերի դեպքում։
9 Եթե աչքերդ կապույտ են, ուրեմն դու բոլոր կապուտաչյա մարդկանց հետ ընդհանուր նախնի ունես։
![]()
Առաջին կապուտաչյա մարդն ապրել է 6000-10000 տարի առաջ։ Այս ժամանակաշրջանում բոլոր մարդիկ շագանակագույն աչքեր ունեին։
8 Յուրաքանչյուր աչք 107 միլիոն բջիջներ է պարունակում, որոնցից յուրաքանչյուրը լուսազգայուն է։
![]()
Յոթ միլիոն «կոներն» օգնում են տեսնել գույներն, իսկ 100 միլիոն «ձողերն» օգնում են տարբերել սևն ու սպիտակը։
7 Մարդիկ իրենց խոսքում ասում են՝ «մեկ ակնթարթում», որովհետև աչքը թարթելու մկանն ամենաարագն է աշխատում մարմնի մկանններից։
![]()
Աչքը թարթելու գործողությունը 100-150 միլիվայրկյան է տևում, ու վայրկյանում աչքը հնարավոր է թարթել 5 անգամ։
6 Դու տեսնում ես քո ուղեղով, ոչ թե աչքերով։
![]()
Հնարավոր է՝ ակնհայտ է, ինչևէ, պետք է նշել, որ վատ կամ աղոտ տեսողության պատճառը ոչ թե աչքերի, այլ ուղեղում տեսողության համար պատասխանատու հատվածն է։՚
5 Աչքերն ինքնաջրվում են, երբ չորանում են։
![]()
Արցունքները կազմված են երեք հիմնական բաղադրիչներից՝ ճարպից, լորձից և իհարկե ջրից։ Եթե այս երեք բաղադրիչները ճիշտ քանակություն չունեն արցունքի մեջ, ապա աչքերդ կարող են չորանալ։ Քո ուղեղը պատասխանու է չորությունը կանխել՝ սկսելով ավելի շատ արցունք արտադրել։
4 Նորածինների մոտ արցունքներ չեն արտադրվում։
![]()
Չնայած երեխաների լացի ձայնին՝ նրանց մոտ սկսում են արցունքներ արտազատվել միայն 4-13 շաբաթական տարիքում։
3 Հետերոքրոմիա
![]()
Աչքի այս խանգարման ժամանակ մարդու մոտ տարբեր աչքերի գույն է հանդիպում, ինչպես հայտնի Վանա կատուների մոտ։
2 Աչքի մկաններ
![]()
Մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքերի մկաններն են։
1 Աշխատող մասնիկներ
![]()
Քո աչքերում երկու միլիոնից ավելի աշխատող մասնիկներ կան, որոնք հնարավոր են դարձնում աչքի առողջ աշխատանքը:
Լուսանկարները՝ Սուրեն Մանվելյանի։



