Yerkir.am-ը գրում է․
2012թ. դեկտեմբերին Հռոմում տեղի ունեցավ Եվրոպական Օլիմպիական կոմիտեի 41-րդ համաժողովը, որի ժամանակ գաղտնի քվեարկության արդյունքներով որոշվեց, որ Եվրոպական առաջին խաղերը կայանալու են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որից հետո հայկական մարզաշխարհում սկսվեց բուռն քննարկումներ, կմասնակցի ՞ Հայաստանը Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին, թե ՞ ոչ: Եվ ահա, երեկ մարտի 10-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստում որոշվեց, որ Հայաստանը կմասնակցի Բաքվի Եվրոպական խաղերին: Ծառուկյանն ընդգծել է, որ մարզաշխարհը մեկ միասնական ընտանիք է եւ համապատասխանաբար նաեւ կարեւոր որոշումները պետք է միասնաբար ընդունվեն: Սակայն մեր տեղեկություններով ոչ բոլորի սրտով է եղել Բաքու մեկնելու որոշումը, բայց արդյունքում, միեւնույն է, որոշում է կայացվել մասնակցել խաղերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ