Tert.am-ը գրում է․

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պարագայում սննդի ոլորտում նոր հնարավորություններ են բացվում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Սպառողների միության նախագահը Արմեն Պողոսյանը:

«ԵՏՄ անդամակցությամբ՝ սննդի հարցում նոր հնարավորություններ են բացվում՝ դրախտային հնարավորություններ, պատկերացրեք ինչ մեծ է ռուսական շուկան և մեր գյուղատնտեսական ապրանքների համար ինչպիսի շուկա է բացվում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ տրամաբանված, հիմնավորված քաղաքականություն չկա տրանսպորտի հարցում, ինչպես մնացած բոլոր հարցերում: «Գների թանկացումը վերաբերում է բոլոր ոլորտներին: Գների թանկացում ալտերնատիվ չունի, քանի որ այն միշտ է լինում և բոլոր երկրներում, խնդիրն այն է, որ մեր նպաստները եկամուտներն ավելի հետ են մնում գների աճից, իսկ զարգացած երկրներում այլ է»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Արմեն Պողոսյանը նաև նշեց, որ մամուլից տեղեկացել է, թե մետրոյի երկու կայարան պետք է կառուցվի՝ Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներում, ինչն իրենք ողջունում են: «Մետրոն չի կարող լինել շահութաբեր, այն միշտ էլ սուբսիդիաներով է աշխատում, ինչը բնական է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել