Yerkir.am-ը գրում է․
Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած միջադեպի գործով հետախուզում է հայտարարված Գրիգորյան եղբայրների նկատմամաբ: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից: Գործի շրջանակներում կատարվել են նաև խուզարկություններ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքէջից` մարտի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները քրեական գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն են կատարել 1981 թ. ծնված Տիգրան Ն.-ի տանն ու կից շինություններում: Տանը կից ավտոտնակից հայտնաբերվել է «մարիխուանա» թմրամիջոցին նմանվող 15 գ զանգված, իսկ հողամասից՝ 12 մմ տրամաչափի 5 փամփուշտ և 12 մմ տրամաչափի 1 պարկուճ: Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Yerkir.am-ի տեղեկություններով` հիշյալ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի հատկանիշներով: Նույն օրը, ժամը 14.30-ին, նույն բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1958 թ. ծնված Գագիկ Ղ.-ի տանը: Հյուրասենյակի պահարանից հայտնաբերել և առգրավել է 16 մմ տրամաչափի 3 պարկուճ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նույն օրը, ժամը 14.50-ին, նույն բաժնի ծառայողները 1981 թ. ծնված Արա Է.-ի տան խուզարկությամբ հյուրասենյակի պահարանից հայտնաբերել են լուսաազդանշանային 3 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



