Tert.am-ը գրում է․

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Քարֆուր»-ի և «Երևան մոլ»-ի միջև ստորագրվել էր դեռևս 2014թ. մայիսի 13-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ՝ Ֆրանսիայի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում:


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալի կողմից այսօր հիպերմարկետի բացումից հետո, Հանրապետության Նախագահը և բացման կապակցությամբ հրավիրված հյուրերը շրջել են «Քարֆուր»-ի տարածքում, ծանոթացել առաջարկվող ապրանքատեսականուն, գնային քաղաքականությանը, ծառայությունների որակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել