«Ես չունեմ աստղային հիվանդություն և նարցիսիզմ». Հրաչ Մուրադյան168․am-ը գրում է․

Հարցազրույց հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ

- Բացի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարից, նաև երկու պրոդյուսերական նախագծեր եք իրականացնում։ Մնո՞ւմ է ժամանակ Ձեզ համար։

– Այո, մի քանի ժամ` քնելու համար։ Այդ ժամերը միայն իմն են։

- Եվ դա Ձեզ բավարա՞ր է։

– Իհա՛րկե ոչ։ Ես վաղուց արդեն անձնական կյանք չունեմ և դա ցավով եմ նշում։ Արդեն հաղթահարել եմ 31-ի շեմը և նոր եմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում այդ տարիքը տղամարդու համար։ Ավելի քան երբևէ սկսել եմ մտածել անձնական կյանքի մասին։ Բայց մտածելը մի բան է, գործելն ինձ մոտ ոչ մի կերպ չի ստացվում։

- Չի՞ ստացվում, թե՞ լավ չեք ուզում։

– Ուզելը` ուզում եմ, շատ եմ ուզում։ Ինչ-որ մի կետից պիտի սկսեմ, բայց ես այդպես էլ չեմ հասկանում, թե որ կետից սկսել։ 

Hrach Muradyan (7)

- Միգուցե չե՞ք ուզում, որ աշխատանքը տուժի։

– Ուզեմ-չուզեմ` տուժելու է։ Հնարավոր չէ ռոբոտի պես աշխատել, երբ ունես ընտանիք։

- Միգուցե կարիերի՞ստ եք։

– Անկեղծ ասած, երբևէ չեմ հասկացել այդ բառի իմաստը։ Եթե ինձ ասեք, թե ինչ նկատի ունեք` «կարիերիստ» ասելով, ավելի ստույգ կպատասխանեմ։ 

Hrach Muradyan (10)

- Չգիտես` ինչո՞ւ, բոլորն այդ բառի մեջ բացասական որակներ են տեսնում, և հիմնականում ընկալվում է` որպես մարդու մի տեսակ, ով հանուն իր աշխատանքային վերելքների` պատրաստ է քայլել անգամ մարդկանց «գլուխների» վրայով և տեղն ընկած պահին` դեմ գնալ իր իսկ սկզբունքներին։

– Եթե դիտարկենք այդ տեսակետը, որի հիման վրա դուք տալիս եք ձեր հարցը, ապա ասեմ, որ չկա դեռ որևէ «գլուխ», որի վրայով անցել եմ։ Այն, որ աշխատասեր եմ, ես չէ, որ պետք է նշեմ այդ մասին։ Ինձ քիչ թե շատ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ինձ համար առաջին հերթին աշխատանքն է, հետո միայն՝ մնացածը։ Ինչ վերաբերում է սկզբունքներին` ասեմ, որ շատ սկզբունքային եմ և չեմ կարող դեմ գնալ իմ սկզբունքներին։

- Դուք անում եք մի աշխատանք, որը թիմային է։ Եվ եթե այդ թիմի անդամներից որևէ մեկը թերանա իր գործում` տուժում է ամբողջ հաղորդումը` ի դեմս Ձեզ։ Եվ որպեսզի դա տեղի չունենա, պատրա՞ստ եք չափազանց խիստ լինել, զայրույթի պահին, երբեմն` անհիմն, վիրավորել աշխատակիցներին։

– Վիրավորելու մասով հարցը պետք է ուղղեք մարդկանց, ում հետ աշխատում եմ։ Այո, խիստ եմ։ Առաջին հերթին` իմ, և հետո միայն` թիմակիցներիս հանդեպ։ Իմ թիմի ցանկացած անդամ գիտի այդ մասին։ Բայց ամենակարևորն այն է, որ դրան չի հասնում։

- Ինչպիսի՞ ղեկավար եք Դուք։ 

- Մենք թիմ ենք։ Ի պաշտոնե ստացվել է այնպես, որ վերջնական որոշումը ես պետք է կայացնեմ, բայց անգամ այդ վերջնական որոշում ասվածը ևս ընդհանուր քննարկման արդյունք է։ Նույնիսկ մեր ժողովներն իմ սենյակում չեն անցնում, այլ ես եմ գնում իրենց մոտ։ Ես շատ ընկերական եմ իմ անձնակազմի յուրաքանչյուր անդամի հետ, բայց ոչ աշխատանքի ժամանակ։

- Միայն անկեղծ` հաճա՞խ եք մարդկանց ազատում աշխատանքից։

– Այս 5 տարիների ընթացքում ես որևէ մեկին չեմ ազատել աշխատանքից։ Կան մարդիկ, ովքեր գնացել են, կան մարդիկ, ովքեր գնացել և հետ են եկել։ Մեզ մոտ կա առավոտյան հավաքվելու միանշանակ գաղափար, որ բոլորս նույն ժամին պետք է այստեղ լինենք։ Եվ դրանից հետո ամեն մեկն իր աշխատանքի գրաֆիկն է սահմանում։ Ես կարող է գիշերը ժամը 3-ին այստեղ լինեմ և տեսնեմ, որ մոնտաժայինում աշխատանքներ են ընթանում, որն իրենց պարտականությունների մեջ չի մտնում։ Դա հոգատար լինելու, ավելին անելու ձգտում է նրանց կողմից։

- Միգուցե աշխատանքը կորցնելու խնդի՞րն է պատճառը։

– 100 տոկոսով կարող եմ ասել, որ աշխատանքը կորցնելու խնդիրը չէ, այլ միայն լավ արդյունք ստանալու ձգտում։

- Ի՞նչ եք կարծում` Ձեր թիմակիցները սիրո՞ւմ են Ձեզ։

– Սիրելու առումով գնահատական չեմ կարող տալ, բայց, որ հարգում են` դա միանշանակ։ Ի վերջո, կարելի է վախենալ ղեկավարից, բայց ես ղեկավար չեմ։ Ես ինձ չեմ համարում այդպիսին։

- Երբ «Կիսաբաց լուսամուտները» դեռևս նախագծային փուլում էր, պատկերացնո՞ւմ էիք, որ այն կարող էր նման հետաքրքրություն առաջացնել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել