Ավստրալացի գիտնականները բիոնիկական նոր սիրտ են ստեղծել, որն արյուն է մղում դեպի մարմին առանց բաբախյունի։ Սարքը, որը «BiVACOR» է կոչվում, հաջողությամբ փոխպատվաստվել է ոչխարին ու այնքան արդյունավետորեն աշխատել, որ գիտնականները հույս են հայտնել մոտակա 3 տարիների ընթացքում այն արդեն փորձարկել մարդու վրա։

«BiVACOR»-ը ոչ միայն մինչև 10 տարվա աշխատունակություն ունի, այլև ավելի փոքր է իր չափսերով, դժվարամաշ ու ենթակա չէ պատռվելու ի տարբերություն այժմ առկա արհեստական մյուս սրտերի։ «Գոյություն ունեն նաև այլ սարքեր, որոնք չափերով ավելի խոշոր են և հեշտությամբ կարող են կոտրվել»,- այս մասին նշել է գիտնականների թիմի անդամ, Քուինսլենդի տեխնոլոգիաների համալսարանի նախկին պրոֆեսոր Դանիել Թիմսը,- «պատճառը, որ դրանք պատռվում են, այն է, որ դրանք պարկեր են պարունակում, որոնց տարեկան միլիարդավոր անգամ խփելու դեպքում ակնհայտ է, որ դրանք ի վերջո կպատռվեն»։
«BiVACOR»-ը հարաբերականորեն ավելի պարզ սարք է, որը ստեղծված է միայն մեկ շարժվող մասնիկից՝ կենտրոնում պտտվող սկավառակներից, որի մեջ շատ քիչ բան կա, որ կարող է մաշվել կամ փչանալ։
Սարքը փոխպատվաստվել է կենդանի ոչխարին այս տարվա հունվարին, ու մինչ այժմ այն անխափան է աշխատել։ Ներսում պտտվող փոքրիկ տիտանիումից սկավառակը ոչխարին կենդանի է պահում, որն ամենակարևորն է, ինչպես նաև կատարյալ առողջ։
Ահա թե ինչպես է այն աշխատում.
Փորձարկումները ցույց են տվել, որ այն կենսունակ է, և գիտնականները նշել են, որ մարդկանց վրա դրա հաջող փոխպատվաստումը հնարավոր կդառնա առաջիկա 3-5 տարիների ընթացքում։
Սրտի հիվանդության խանգարումներից միլիոնավոր մարդիկ են տառապում ամբողջ աշխարհում և հաշվի առնելով, որ տարեկան ընդամենը 4000 սրտի դոնորներ են հասանելի, այս նոր բիոնիկական սրտի հայտնագործումը չափազանց կարևոր նշանակություն ունի առողջապահության ոլորտում։



