Armtimes.com-ը գրում է․

Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված 36-ամյա Կնյազ Ղազարյանը գիշերը ժամը 03:00-ի շրջաններում մահացել է: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը՝ նկատելով, որ նրան արդեն մի քանի օր է միացված էր արհեստական շնչառության ապարատ, բայց որեւէ տեղաշարժ այդպես էլ չգրանցվեց:

Մյուս 5 վիրավորների վիճակը լավ է:

«Էրեբունի» ԲԿ-ում գտնվող Գագիկ Ղուկասյանի վիճակը լավ է եւ ըստ Շուշան Հունանյանի՝ քննարկվում է նրան վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխելու հարցը: Նշենք, որ նա ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել