Mediamonitor.am-ը գրում է․
1955 թվականի մարտի 9-ին ծնվել է իտալացի ամենահայտնի և ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը`Օռնելա Մուտին: Նրա իրական անունն է` Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելլի: Նա աշխատել է հանրահայտ ռեժիսորների և տաղանդավոր դերասանների հետ` չունենալով անգամ մասնագիտական կրթություն:

Հայ հանդիսատեսին նա հայտնի է «Անսանձի սանձահարումը» ֆիլմից, բայց կինոաստղը նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմերում: Ոչ բոլորը կարելի է համարել նշանավոր, բայց դերասանուհին չի զղջում անցյալի համար: Նա դեռ վաղ տարիքից կատարել է ցանկացած աշխատանք և երկար ժամանակ հավատարիմ էր մնում այդ սկզբունքին նաև կինոյում:
2012 թվականին էկրան է բարձրացել դերասանուհու մասնակցությամբ վերջին ֆիլմը`ռեժիսոր Վուդի Ալլենի «Հռոմի արկածները»:
Մուտին հրաժեշտ տվեց կինոարվեստին, նա սկսեց զբաղվել բարեգործությամբ, տարվեց բուդդիզմով: Բայց և չի բացառվում, որ մի օր կվերադառնա կինո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
