Սա լավագույն ցուցանիշն է երաժիշտներին չպատկանող էջերի մեջ:
Սա նշանակում է, որ Մադրիդի «Ռեալի» աստղին հավանում է սոցիալական ցանցից օգտվողների հինգ տոկոսը: Նա 10 միլիոնով գերազնացում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին:
Extra Time-ի կարծիքով` Մեսսիի այդքան մեծ տարբերությամբ հետ մնալու պատճառը կարող է լինել այն, որ նա ֆեյսբուքում օգտոգործում է Լեո Մեսսի անունը և ոչ թե Լիոնել Մեսսի, ինչպես նա ավելի հայտնի է: Ֆուտբոլիստների լավագույն տասնյակում է նաև «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստ Կական:
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը 21 միլիոն Like-ով երրորդ տեղում է, իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան Մեսսից հինգ տեղով է հետ մնում և գտնվում յոթերորդ տեղում:
Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած ոչ ֆուտբոլիստների թվում են բասկետբոլային աստղ Լեբրոն Ջեյմսը (5-րդ տեղ), Մայքլ Ջորդանը (6-րդ), Դուեյն Ուեյդը (8-րդ):
Կրիկետի լեգենդ Սաչին Տենդուլկարը 9-րդ տեղում է, պրոֆեսիոնալ ըմբշամարտի ներկայացուցիչ Ջոն Սենան 10-րդն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել