Tert.am-ը գրում է․

Այս տարվա հուլիսի 18-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կկայանա «սիրո շքերթ», որն իրենից կներկայացնի տեխնոշքերթ բաց երկնքի տակ:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, միջոցառման կազմակերպիչ Հենս Հոմանն ասել է, որ «սիրո շքերթն» անցկացվելու է հաջակցություն խաղաղ գոյատևման և հանդուրժողականության գաղափարների:

Հայտնի է, որ միջոցառումն անցկացվելու է տեխնո երաժշտության ուղեկցությամբ, որի շնորհիվ, ըստ կազմակերպիչների, մեծ թվով մարդիկ կհավաքվեն:

Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին Loveparade-ը Բեռլինում կազմակերպվել է 1989թ., սակայն 2010թ. տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո այն այլևս չի անցկացվել. 2010թ. Դույսբուրգում զանգվածային հրմշտոցի հետևանքով մահացել է 21 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել