Դե ամոթ է էլի, մարդ այդքան հարուստ լինի ու իր ստեղծած, իր փայփայած, թեկուզ այն լքած կուսակցությունից իր ձեռք բերած գույքը պահանջի՞… Դա բարոյական է՞, բա աղայությունն ո՞ւր մնաց…
Սա նույնպես բնութագրում է մերօրյա հարուստներին, մերօրյա «քաղաքական գործիչներին», մերօրյա հանրահայտներին ու «դեմքերին»: Չնայած եթե մեր նման լինեին, ապա հարուստ չէին լինի… Ինչ արած, ունենք այն, ինչ ունենք:
Արհեստածին կուսակցությունների արհեստածին «լիդերներին» բնորոշ է հավանաբար: Բա բարերարությունը, բարությունը, կամեցողությունը, աղայությունն ո՞ւր մնաց, միանգամից չքվե՞ց…
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես չէի սպասում նման բան, բայց դե հասկանում եմ` փողը հաշիվ է սիրում: Իսկ բարոյական կո՞ղմը… Անցկացրած պայքարի տարիները, ընկերությունը, հեղինակությունը, ունեցած հաղթանակների հրճվալից օրերն ու պարտությունների դառնությունը կիսելու պահերը, անքուն գիշերներն ու ապրումները, մարդկային առօրյա շփումները…
Դա, իմ կարծիքով, գին չունի և փողով չի չափվում ու երբեք չպետք է աճուրդի հանվի… Երբեք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել