«Ինչպես 2013թ.-ին, այս տարի ևս այդ պարտքը ներգրավվելու է եվրապարտատոմսեր թող-արկելու միջոցով: ՀՀ ֆիննախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության երեկվա նիստին ներկայացրեց մի քանի փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են պարտատոմսերի թողարկման համար: Առայժմ անհայտ է, թե որքան պարտք է ուզում վերցնել կառավարությունը այս անգամ: Ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունը դեռ 2 ամիս առաջ մտադիր էր թողարկել մինչև 600 մլն դոլարի եվրապարտատոմսեր, այսինքն հենց այդքան պարտք ներգրավել: Սակայն ծավալը վերջնականապես որոշված չէ։

Դա կախված է նրանից, թե ինչպիսի տնտեսական իրավիճակում կհայտնվի Հայաստանը առաջիկայում, և բացառված չէ, որ ներգրավվի ավելի մեծ գումար 800 մլն դոլարից մինչև 1 միլիարդ: Դա կախված է նաև նրանից, թե արտաքին ուրիշ ինչ աղբյուրներից կարելի է պարտք վերցնել: Հաշվի առնելով, որ այդ հնարավորությունները այժմ բավականին սահմանափակ են, պետք է ենթադրել, որ կառավարությունը, այնուամենայնիվ, կգնա եվրապարտատոմսերի միջոցով ավելի մեծ պարտք ներգրավելուն: Նշենք, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունները նվազեցրել են ՀՀ վարկանիշը, ինչի հետևանքով, հավանաբար, եվրապարտատոմսերի միջոցով ներգրավվելիք արտաքին պարտքի տոկոսադրույքը բավականին բարձր կլինի՝ մինչև 8 տոկոս: Այդպիսի սոկոսադրայքով ՀՀ-ն դեռ երբեք արտաքին պարտք չի ներգրավել: Աոաջին անգամ ՀՀ-ն եվրապարտատոմսեր է թողարկել 2013-ին, որոնցով ներգրավված պարտքի տոկոսը ընդամենը 6.25 էր»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել