Tert.am–ը գրում է.

Երևանյան ժամանակով ժամը 01.00-ին Նյու Յորքում մեկնարկել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի
նոր՝  «100 Կյանք» (100 LIVES) նախաձեռնության շնորհանդեսի արարողությունը, որը հնարավոր է դիտել հետևյալ հղումով՝ www.100lives.com:

Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազում հայերի են փրկել Հայոց Ցեղասպանությունից։  «100 LIVES»-ի  համահիմնադիրներն են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

Կհայտարարվի մարդասիրական նոր` «Ավրորա»  միջազգային մրցանակի ("AURORA INTERNATIONAL HUMANITARIAN PRIZE") հիմնման մասին, որի ժյուրիի անդամների թվում են լինելու օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել