1in.am-ը գրում է.

«Կոմերսանտ» թերթի հիմնադիր Վլադիմիր Յակովլևը սկսել է միջոցներ հավաքել նոր ԶԼՄ գնելու համար: Այս մասին ասվում է Kickstarter.com կայքում Յակովլևի հայտարարությունում: «Ես ցանկանում եմ այդ նոր մեդիանախագիծը հնարավորինս շուտ թողարկել: Դա կլինի զգալի, ազդեցիկ մուլտիմեդիոն հարթակ` ազատ որևէ քաղաքական վերահսկողությունից: Մենք արդեն հավաքել ենք լրագրողների և փորձագետների մեծ խումբ: Թողարկում ենք կայքը` մուլտիմեդիոն հարթակը: Սկսվել են կոնտենտի ստեղծման ակտիվ աշխատանքները և ընթերցողների ներգրավումները: Ուստի մեզ համար ուղղակի կենսական անհրաժեշտություն է ձեր աջակցությունը»,- ասվում է հայտարարությունում: Նոր ԶԼՄ-ներ ստեղծելու որոշումը նա կապում է Բորիս Նեմցովի սպանության և այդ թեմայի հետ կապված բացասական մեկնաբանությունների հետ: Հաղորդագրությունը տեղադրվել է երեքշաբթի: Տեղադրման պահից ի վեր հավաքվել է 1.6 հազար դոլար (24 նվիրատվություն): Նշվում է, որ նախագիծը կթողարկվի մինչև 2015-ի ապրիլի 9-ը առնվազն 50 հազար դոլար հավաքվելու դեպքում: