Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Մանիսա նահանգում  1 մլն դոլարի իսկական թղթադրամ են  առգրավել: Թղթադրամն առգրավվել է կեղծարար դրամահատներին ձերբակալելու գործողությունների ժամանակ:


Ինչպես հաղորդում է  Газета.Ru-ն` Российская газета-ին հղումով, ստուգման ժամանակ պարզվել է, որ 1 մլն դոլար արժողությամբ թղթադրամն իսկական է եղել:


Թղթադրամն, ամեն դեպքում, առգրավվել է, քանի որ կասկածյալները չեն կարողացել բացատրել` որտեղից են վերցրել այդքան հազվագյուտ թղթադրամը և ինչ նպատակով էին մտադիր այն իրացնել: Թուրք իրավապահ մարմինների կարծիքով` թղթադրամը ներկրվել է մաքսանենգ ճանապարհով` Ստամբուլում մասնավոր կոլեկցիոներներին վաճառելու նպատակով:

Այդ արժողությամբ թղթադրամները ԱՄՆ-ում թողարկվել են 1988-ին:  Դրանք չէին ընդունվել որպես պաշտոնական դրամական միավոր երկրում: Այն համարվում էր անդամության քարտ միլիոնատերերի ակումբում: Ավելի ուշ այն սկսել է վաճառվել որպես հուշանվեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել