Tert.am-ը գրում է․
Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քաղաքականության մեջ չի բացառում ոչ մի բան, անգամ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելը:
«Մենք մեկ անգամ չենք ասել, որ մենք մեր իշխանությանը տեր ենք, բազմիցս հայտարարել ենք, որ ովքեր կկիսեն, կմիանան մեր գաղափարներին, մեր ծրագրերին և կցանկանան ավելի առաջ գնալ մեզ հետ միասին, մենք դեմ չենք, միշտ բաց ենք եղել»,-այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի, թե մամուլում նշվում է, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին էխոսվում:
Այնուամենայնիվ, Վահրամ Բաղդասարյանը մանրամասնեց, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկում չի եղել:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» տեղեկացնում է, որ «Թեև իշխանությունն էլ, ՀՅԴ-ն էլ համառորեն հերքում են այդ փաստը, սակայն, այնուամենայնիվ, կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում: Թեև դաշնակցականների ցանկությունները շատ ավելի մեծ են, բայց, մեզ հասած տեղեկություններով, կոալիցիա կազմելու դեպքում նրանց կտրվի մոտ 5 պորտֆել, հիմնականում՝ սոցիալական ոլորտները։



