«Քաղաքում» հեռուստասերիալում Համբարձումին մարմնավորող Էմիլ Գալստյանի ու Նիկայի դերակատար Մանանա Գևորգյանի հարաբերությունները տևական ժամանակ քննարկումների կիզակետում էր։

Էմիլն ու Մանանան բաժանվել են։ Այս տեղեկությունը BlogNews.am-ի հետ զրույցում հաստատեց Էմիլը։ «Մանանայի հետ ժամանակին ընկերություն ենք արել, այժմ միասին չենք»,- ասաց նա ու հավելեց, որ այժմ իրենք ուղղակի ընկերներ են։ Նշենք, որ նրանք ընկերություն են արել մի քանի ամիս։
Բաժանման պատճառների և այժմյան շփման հաճախականության մասին խոսել Էմիլը չցանկացավ։ Մանանան ընդհանրապես չցանկացավ խոսել այս թեմայի մասին՝ նշելով, որ այն անձնական է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



