Պարույր Հայրիկյանը՝ ԲՀԿ-ի մասին. «Միշտ ասել եմ՝ ԲՀԿ-ն գուցե ավելի լավ բան է, բայց կուսակցություն չէ: Մեր քաղաքական դաշտն ինչ-որ տեղ մաքրվեց: Միայն գաղափարն է, որը հաղթահարելի չի նույնիսկ ավելի հզոր գաղափարի միջոցով»։ Խոսելով ԲՀԿ նոր ղեկավարի՝ Նաիրա Զոհրաբյանի մասին՝ Հայրիկյանն ասաց. «Երբ լսում էի դրանց նոր ղեկավարի հայտարարությունը, կարծես կլոունի տեսնեի՝ իր բառերով ասած: Կարծես կլոունադայի մասնակից լինեի: Իրենք միշտ ասում էին՝ մենք ընդդիմություն չենք: Քաղաքականության մեջ կամ պետք է իշխանություն լինես, կամ ընդդիմություն: Այս մարդիկ միշտ ասել են՝ մենք քաղաքականության մեջ չենք: Ես դրանցից լուրջ բան չեմ ակնկալում: Նաիրա Զոհրաբյանը ստեց հենց առաջին օրը: Լուրջ ճանապարհ ունի անցնելու, որ օգտակար քաղաքական ուժ դառնան: Ստով սկսածը լավ բանի չի հասնի: Չգիտեմ՝ դա կուսակցություն կդառնա, թե ոչ: Մի բան, որ ստեղծված է փողի հիման վրա, դժվարանում եմ ասել՝ կարո՞ղ է հիմա ինչ-որ գաղափար ստեղծի և այդ գաղափարը դարձնի հենակետ իր համար»:

Հ.Գ. Կլոունադայի պահը լավն էր :Ճ :Ճ :Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել