Ankakh.com-ը գրում է
Լինում են խնդիրներ, որոնք դժար են հասկանում, ձևակերպում անգամ մեծահասակները, իսկ երեխաներն ընդհանրապես չեն կարողանւմ վերլուծել իրավիճակը: Իսկ երբ բառերը սակավ են, օգնության են հասնում նկարները: Խնդրե՛ք ձեր երեխային տուն նկարել. նկարի միջոցով կարող եք հասկանալ երեխային:
«Տուն, ծառ, մարդ» հոգեբանական թեստը հնարել է հոգեբան Ջոն Բաքը 1948թ.-ին: Այս թեստն օգտագործվում է մինչ օրս: Երեխան պետք է նկարի 3 ֆիգուր` տուն, ծառ, մարդ, որից հետո հոգեբանը, ուսումնասիրելով պատկերը, կարող է գնահատել նրա էմոցիոնալ վիճակը
Իրականում բոլոր կանոններին ճիշտ հետևելու համար անհրաժեշտ է հատուկ պատրաստվածություն, մեթոդ և 350 էջից բաղկացած մասնագիտական ուսումնասիրություն: Բայց մենք, իհարկե, այդքան խիստ չենք լինի: Բանն այն է, որ նշված երեք ֆիգուրներն էլ ցույց են տալու նույն բանը` հեղինակի ներաշխարհը, իսկ տարամեկնաբանություններից խուսափելու համար կարելի է օգտագործել միայն մեկ ֆիգուր: Թող ձեր երեխան միայն տուն նկարի, իսկ պատահականություններն ու օրինաչափությունները վերհանելու համար հարցրեք նրան իր նկարի առավել տարօրինակ դետալների մասին: Թեստը կարելի է իրականացնել 3-ից բարձր տարիք ունեցող երեխաների հետ:
1.Պատրաստե՛ք թղթի կտոր և գունավոր մատիտներ.
2.Հնչեցրե՛ք առաջադրանքը: «Նկարի՛ր, խնդրում եմ, տուն և փորձիր դա անել հնարավորինս լավ»
3.Հետևե՛ք` ինչպես է երեխան նկարում
4.Երբ նկարը պատրաստ լինի, նրա հետ փոքրիկ հարցազույց անցկացրեք` «Ո՞վ է ապրում տնակում», «Ուրա՞խ տուն է» և այլն:
Մեկնաբանությունը
Ձեզ համար գուցե սովորական տունը պանելային տունն է կամ լողավազանով ամառանոցը, բայց հոգեբանների համար դա հասարակ, պրիմիտիվ կառույց է` զույգ պատուհաններով, դռնով, սուր կտուրով, ծխնելույզով: Իսկ նկարում այդ դետալների բացակայությունը` տանիքի բացակայությունը, եռանկյունի պատուհանները, փոքր դուռը կամ դրա բացակայությունը խոսում է նրա մասին, որ հեղինակը հոգեբանական խնդիրներ ունի:
Տանիք
Որքան այն բարձր է ու օրիգինալ, այնքան երեխայի երևակայությունը վառ է, հարուստ: Իսկ եթե նկարում տանիքը հարթ և վատ է նկարված, ապա դա նշանակում է, որ պետք է զբաղվեք երեխայի ինտելեկտուալ զարգացմամբ: Շատ ժամանակ չի անցկացնում նա հեռուստացույցի առջև:
Ծխնելույզ
Սա հարաբերությունների ջերմությունն է. եթե այն ընդհանրապես չկա նկարում, ապա դուք ավելորդ խստություն եք ցուցաբերում երեխայի հանդեպ կամ նրան չի բավարարում ծնողական քնքշանքը: Հաստ ծուխ արձակող և բարձր ծխնելույզը վկայում է այն մասին, որ երեխայի հոգում մեծ հույզեր կան և նա դրանք ինքնուրույն հաղթահարել չի կարող: Հնարավոր է, որ դուք երեխային հագեցնում եք «մեծի» տեղեկատվությամբ, որը նա դեռ ի վիճակի չէ ճիշտ «մարսել».
Դուռ
Սա ցույց է տալիս ձեր երեխայի` շփվելու պատրաստակամությունը: Եթե այն տան կենտրոնում է գտնվում, հյուրընկալ կերպով բաց է, ապա անհանգստանալու կարիք չունեք, իսկ փոքրիկ, կողային դուռը (լինում է նաև կողպեքով փակված) խոսում է երեխայի փակվածության մասին:
Պատուհան
Այկ կերպ` հոգու հայելի: Եթե դրանք ընդհանրապես չկան կամ վարագույրներով փակ են (վանդակներով, տախտկներով), դա նշանակում է, որ ձեր երեխան առավել շատ ապրում է իր ներքին աշխարհում: Անհամաչափ բարձր պատուհաններ են նկարում այն երեխաները, ովքեր երազկոտ են. նրանք գերադասում են սավառնել երկնքում, քան քայլել երկրի վրա:
Բուրգի գաղտնիքը
Նկարի չափսն ու տեղակայումը ևս նշանակություն ունի: Հոգեբաններն այստեղ, ինչպես միշտ, ոսկե միջինի կողմնակիցն են` թղթի կենտրոնում ճշգրիտ, ոչ մեծ, ոչ էլ փոքր կառույցը խոսում է ադեկվատ ինքնագնահատականի մասին: Խարխուլ խրճիթը ինքնաքննադատության բարձր աստիճանի մասին է վկայում: Մեկ կառույցի փոխարեն ցրված տնակները խոսում են այն մասին, որ երեխան ցանկանում է հեռու մնալ իր մտերիմներից մեկից:
Որպես կանոն երեխաները տունը սկսում են նկարել տանիքից կամ հիմքից, ապա` ալվելացնում դետալները: Բայց անվտսահ երեխան, հակառակը, սկզբում սկսում է նկարել փոքր դետալները, ապա` դժվարությամբ կապում իրար: Եթե երեխան որոշել է ներկել նկարը, պետք է ընտրված գույներին ևս ուշադրություն դարձնել: Միագույն պատկերը վկայում է այն մասին, որ երեխան վախենում է զգացմունքներից, իսկ «ծիածան-պատեր» նկարում է անհանգիստ երեխան: Երեխաների մեծամասնությունն, ըստ վիճակագրության, կտուրը նկարում է կանաչ, իսկ պատերը` շագանակագույն. գույների հենց այս հսմադրությունն է համարվում նորմալ:
Սև գույնը խոսում է վախկոտության, կարմիրը` խնամքի և հոգատարության հանդեպ կախվածություն ունենալու մասին: Իսկ դեղին տունը վկայում է շրջապատող աշխարհի հանդեպ թշնամական վերաբերմունքի մասին:
Բուն տնից բացի նկարի վրա այլ դետալներ էլ կարող են հայտնվել. դրանց մասնագետները ևս ուշադրություն են դարձնում: Թփեր, շառավիղներ, բակ` պատված ցանկապատով` այս ամենը վկայում է այն մասին, որ երեխան ուզում է մեկուսանալ իրեն սպասվող իրական վտանգից:
Իսկ երկնքում արևը` լավ է: Ավելի շուտ, դա դուք եք: