Տարիներ շարունակ Հայաստանից դուրս կրթվել, կայացել են մեծ թվով հայ երիտասարդներ ամենատարբեր բնագավառներում: Այսօր պահն է այս մարդկանց հրավիրել Հայաստան և ներգրավել երկրի զարգացման տարբեր բնագավառներում: Վստահ եմ՝ դրսում կուտակած փորձն ու գիտելիքները ներնդնելով հայրենիքում՝ նրանք մեծ օգուտ կտան մեր երկրի զարգացմանը: Մեր ժողովրդի մի մեծ մասն ապրում է դրսում, և մենք ուղղակի պարտավոր ենք այդ պոտենցիալն օգտագործել:
Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելու համար Հայաստանում ձևավորված կարծրատիպերը պետք է քանդել, իսկ դա կոռումպացված չինովնիկներով կամ կոռումպացված չինովնիկ դառնալու ձգտումներով ապրող երիտասադրներով չես կարող անել, և այստեղ պետք է նոր մենթալիտետ, նոր աշխարհայացք, որի կրողը դրսում կայացած մեր երիտասարդ հայրենակիցները կարող են լինել: Ինչ խոսք, Հայաստանում ևս շատ են մրցունակ երիտասարդները, բայց նրանք շատ հաճախ դուրս մնալով պետական կառավարման համակարգից՝ գնում են մասնավոր բիզնես:
Այսօր ձևավորվել է մի իրավիճակ, երբ մասնավոր սեկտորում աշխատող մրցունակ երիտասարդ կադրերի և պետական ապարատում չինովնիկի հոգեբանությամբ աշխատող կադրերի միջև առաջացել է շատ մեծ անջրպետ, ինչն ուղղակի խանգարում է տրամաբանական երկխոսությանը: Սա չերևացող խնդիր է, սակայն այն իրականում խանգարում է և՛ պետական ապարատի և՛ բիզնեսի զարգացմանը:
Հ.Գ. Նոր զարգացող պետությունները տարբեր պետություններից հրավիրում են կրթված և մրցունակ երիտասարդ կադրերի, բայց մենք այս պարագայում շահեկան վիճակում ենք, քանզի կարող ենք հրավիրել ոչ թե այլազգի, այլ մեր հայրենակից կադրերի՝ հայրենիքին ծառայելու նպատակով:
Հ.Գ. Ժամանակն է՝ ամենատարբեր խնդիրները, հակասությունները մի կողմ թողնելու և տնտեսության ապագայով մտահոգվելու, քանզի այսօր մեր տնտեսության վիճակը չափազանց մտահոգիչ է, և այն պետք է օր առաջ ճիշտ ռելսերի վրա դնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել