Panorama.am-ը գրում է․
«Ընդդիմադիր հատվածը կազմալուծված վիճակում է: Սակայն սա չի խոսում այն մասին, որ չունենք ընդդիմադիր կուսակցություններ: Կան, բայց հանրությունն այդ համակարգից ինչ-որ սպասելիք ուներ, այժմ որոշ հիասթափություն է ապրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով, հույս կար, որ եռյակը կամ քառյակը կարող են կառուցվածքային առումով լուրջ բևեռ լինել, հակակշիռ ստեղծել, սակայն դե ֆակտո չկա:
«Այդ տեսանկյունից իրավիճակը, իհարկե, նախկինից տարբերվող է: Կարծում եմ՝ այստեղ որևէ ողբերգություն պետք չէ դիտարկել: Ընդամենը հարկավոր է վերլուծել, հասկանալ, նույնիսկ դասեր քաղել: Որևէ մեկին մեղավոր չեմ փնտրի: Եթե իշխանությունները մեղավոր են, ընդդիմադիրները՝ կրկնակի, քառակի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



