Tert.am-ը գրում է․

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը, որպես կանոն, լուրեր չի մեկնաբանում, սակայն եթե որևէ պաշտոնատար անձ ցանկանում է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել և նման ձգտումներ ունի, դա շատ ողջունելի է և օրինաչափ:

Այս մասին Գևորգ Կոստանյանն ասաց՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե լուրերն են պտտվում, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՀՔԾ-ի նախագահ Հովհաննես Շահինյանը միավորվել են իր՝ Գևորգ Կոստանյանի դեմ:

«Ես վստահ եմ, որ նման ձգտման պարագայում տվյալ պաշտոնատր անձը անպայմանորեն աշխատելու է իր անձնական, մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված հուսով եմ՝ դրական իմաստով: Դրա համար որևէ մեկը, առավելևս բաձրաստիճան պաշտոնատար անձիք, կարող են ձգտել ավելի բարձր պաշտոն ունենալու համար»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել