Այսօր թերթերից մեկը գրել էր ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալաիցիայի ձևավորման մասին: Հայաստանի քաղաքական կյանքը չի ենթարկվում որևէ օրինաչափության, ու ոչինչ բացառել հնարավոր չէ: Սակայն քաղաքական պրագմատիզմը հուշում է, որ այդ կոալիցիան այս պահին չի բխում երկու կուսակցությունների շահերից: Հանրապետականները միայնակ խորհրդարանում տնօրինում են մոտ 90 ձայն ու հազիվ թե դաշնակցի կարիք ունենան: ՀՅԴ-ն նպատակահարմար կհամարի երկու տարի հետո ընտրողին ներկայանալ ոչ թե կոալիցիայի «կրտսեր եղբոր» կարգավիճակով, այլ սեփական «ես»-ով: ՀՀԿ-ՀՅԴ պայմանավորվածություններ, անշուշտ, կան: Ավանդական կուսակցությունը լեգիտիմություն է ապահովելու իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ինչպես նաև ցեղասպանության ոգեկոչման պետական միջոցառումներին, սակայն, իմ կարծիքով, դրա դիմաց առարկայական մասնակցություն է ակնկալելու նոր իշխանության ձևավորմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել