Բաղադրությունը

Խմորի համար 

1,5 բաժակ այլուր
70 գրամ կարագ 
3 ճաշի գդալ շաքարավազ
1 հատ ձու 
1/3 թեյի գդալ փխրեցուցիչ
Մի պտղունց աղ 

Միջուկի համար 
1 բանկա եփած խտացրած կաթ 

Պատրաստման եղանակը

1. Ձուն հարել շաքարավազի հետ, մինչև շաքարավազը հալվի: Կարագը հալեցնել, թողնել մի քիչ մնա, այնուհետև անընդատ խառնելով ավելացնել ձու: Ալյուրը մաղել փխրեցուցիչի և մի պտղունց աղ հետ: Ավելացնել ալյուրը ձվի խառնուրդի և խմոր հունցել:
2.Խմորը բաժանել ոչ մեծ, բայց նույն չափի գնդիկների, դնել հատուկ ընկույզի կաղապարի մեջ, սեղմել և թխել միջին ջերմության ջեռոցում երկու կողմերից: 
3.Դեռ չսառած` միջուկը դնել մեջը: Կարելի է միջուկին խառնել մանրացրած ընկույզ կամ թխվածքաբլիթ: Օրինակ, կարելի է իբրև միջուկ վերցնել երկու տուփ խտացրած կաթ` մեկը եփած, մյուսը` սովորական: Սովորական խտացրած կաթին փշրած թխվածքաբլիթ խառնել, ոչ ջրիկ չլինի: Եփած կաթին ընկույզ խառնել, կստացվեն երկու տեսակի ընկույզներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել