Tert.am–ը գրում է.

Եվրամիությունը մտադիր է այս տարի Ուկրաինային հատուկ ֆինօգնության նոր փաթեթ հատկացնել` 110 մլն եվրո ծավալով: Ինչպես փոխանցում է ТАСС-ը` այս մասին երկուշաբթի հայտնել է  ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի` արտաքին հարցերով հանձնաժողովի լսումներում:

«Ինչպես 2013-ին նշվել էր` Ուկրաինայի փխրուն իրավիճակը թույլ չի տալիս երկարամյա օգնության ծրագիր ներկայացնել երկրի համար: Այդ իսկ պատճառով, օգտվելով այս հնարավորությունից` տեղեկացնում եմ, որ մենք մտադիր ենք կրկին ֆինօգնության սոցիալական  ծրագիր իրականացնել` 110 մլն եվրո ծավալով», -աղբյուրը մեջբերում է Հանի խոսքը:

Վերջինիս խոսքով` միջոցների մեծ մասը` 95 մլն եվրոն, կհատկացվի մասնավոր հատվածի աջակցմանը, տնտեսության վերականգնմանը, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել