Հատուկ եմ ԱԺ-ն կրկնակի չակերտների մեջ վերցրել:
Աժ-ն չի համապատասխանում 2012 թ.-ին ստացած քվեին, ուստի պետք է լուծարվի, և նոր ընտրություններ պետք է անցկացվեն:
Ոմանք կասեն, որ այդ քվեն էլ էր կեղծված, բայց նույնիսկ այդ կեղծված քվեին էլ չի համապատասխանում ներկայիս ԱԺ-ն:
ԱԺ-ն դարձել է չակերտավոր ԱԺ:
Այն, որ ԱԺ-ն իրականում չի համապատասխանում ժողովրդի կամքին, առաջինը վկայեցին 2013 թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները: Ըստ որի՝ ՀՀԿ քվեն իրականությանը չէր համապատասխանում:
Երկրորդը՝ Ժառանգություն և ՀԱԿ խմբակցությունների ներքին տարածայնություններն էին և պառակտումը: Արդյունքում նրանք երկուսն էլ դադարեցին լինել այն թիմը, որին ընտրել էր ժողովուրդը:
Երրորդը՝ իշխանական կոալիցիայի լուծարումն էր: Այո, այդ կոալիցիան իրականում ոչինչ չէր տալիս ՀՀԿ-ին, բայց կարևոր էր ՕԵԿ-ի համար, և շատերն ՕԵԿ-ում էին հենց այդ կոալիցիայի շնորհիվ, իսկ բաժանումն էլ միայն վնասեց ՕԵԿ-ին:
Եվ չորրորդը ու վերջինը ԲՀԿ-ի հետ կատարվածն էր: Եկեք համաձայնվեք, որ ոչ ավանդական քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ էր ԲՀԿ-ն երկրորդը ԱԺ-ում: Գագիկ Ծառուկյանն ավելի շատ ձայներ ուներ ԱԺ-ում, քան ավանդական քաղաքական գործիչներ համարվող Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արթուր Բաղդասարյանի թիմերը և ՀՅԴ-ն միասին վերցրած: ԲՀԿ կշիռը Գագիկ Ծառուկյանի կերպարի, հեղինակության և գումարների շնորհիվ էր: Պարզ է, չէ՞, թե ինչ տեղ ու դիրք կունենար ԲՀԿ-ն, եթե 2012 թ.-ի ԱԺ ընտրություններից առաջ Նաիրա Զուհրաբյանը ստանձներ ԲՀԿ նախագահի պաշտոնը:
Ստացվում է, որ 2012 թ.-ի ԱԺ ընտրություններին քվե ստացած ոչ կոալիցիան է կոալիցիա, ոչ ԲՀԿ-ն է ԲՀԿ, ոչ Ժառանգությունն է Ժառանգություն և ոչ էլ ՀԱԿ-ն է ՀԱԿ: Միայն ՀՀԿ ու ՀՅԴ կազմն է մնացել անփոփոխ, բայց ոչ հեղինակությունները:
Այնպես որ, ԱԺ-ն իրականում չակերտավոր է ԱԺ և չի կարող շարունակել այս կազմով աշխատել: ԱԺ նոր ընտրություններն ուղղակի անհրաժեշտություն են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/854595504611806?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել