1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի իշխանություններն առայժմ մտադիր չեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էրնեստը, փոխանցում է TASS-ը:
«Մենք շարունակում ենք աշխատել Մինսկի ծրագրի իրականացման վրա»,- ասել է նա:
Ընդ որում, Էրնեստը կրկին նշել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում իրադրության սրման դեպքում Ռուսաստանի մեկուսացումը կարող է ուժեղանալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը սառեցրել էր ռուսական երկու բանկերի 640 միլիոն դոլարի ակտիվները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1568855.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



