Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու որոշումից և միտինգային տրամադրությունների անկումից հետո քաղաքական կյանքն առաջին հայացքից թվում է, թե մարել է, բայց իրականում այն մտել է բնականոն հուն. Հայաստանի քաղաքական հարթակն Ազգային ժողովն է, որտեղ համապետական ընտրությունների արդյունքում հայտնված քաղաքական ուժերը պետք է բանավիճեն, հակադրվեն միմյանց, պայքարեն միմյանց գաղափարների և տեսակետների դեմ:
Ցավոք սրտի, տարիներ շարունակ ընդդիմադիր հարթակում տեղ գտած գործիչները դիտավորյալ քաղաքական պայքարը խորհրդարանից իջեցրել են փողոց` փորձելով արագացնել իշխանության գալու իրենց նկրտումները, չհասկանալով, որ դրանով իսկ աղավաղել և թուլացրել են քաղաքական դաշտը:
Նախագահը քաղաքական պրոցեսները փողոցից տեղափոխելով խորհրդարան` փաստացի քաղաքական դաշտն առողջացնելու խնդիր է լուծում, և եթե ընդդիմադիր հարթակը ճիշտ գնահատի իրավիճակն ու աջակցի նախագահին այս հարցում, իրավիճակից շահած դուրս կգան բոլոր քաղաքական ուժերը:
Հայաստանն իմունիտետ չունի և իրավունք չունի քաղաքական պրոցեսներն անընդհատ փողոցում պահելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/773075166094894?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել