Interpress.am-ը գրում է․
Անկասկած, կանանց առաջընթացի հիմնական խոչընդոտները մնում են անփոփոխ: Ի դեպ, ՄԱԿ-ի Կանանց հարցերով ղեկավարը նշել է, որ այսօր ծնված աղջիկը 81-ամյա տատիկ կդառնա, մինչև տղամարդու հետ հավասար հնարավորություն ունենա զբաղեցնել գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը: Նա նաև պետք է սպասի մինչև 50 տարեկանը, որպեսզի երկիր ղեկավարելու հավասար հնարավորություն ունենա:
Սակայն, եթե հետ գնաք մեկ տարի, երկու կամ վերջին 10 տարին, կնկատեք, որ նույն խոսակցությունն արդեն ունեցել եք, վկայակոչել եք նույն տխուր վիճակագրական տվյալները, ունեցել եք նույն անհաջողությունները:
Չնայած կանայք դեռևս հանդիպում են զգալի խոչընդոտների գենդերային հավասարության հասնելու համար, պետք է հուսանք, որ դա ամբողջությամբ ստվեր չի գցի այն հսկայական հաջողությունների վրա, որ ունեն կին առաջնորդները, նորարարները և գործարարները: Ի դեպ, ամեն տարի մենք գրավում ենք նոր ոլորտներ և փակում, թեև դանդաղ, աշխատավարձի տխրահռչակ ճեղքվածքը:
Կիրակի, մարտի 8-ին մենք նշում ենք կանանց ամենամյա միջազգային տոնի 107-րդ տարին: Այդ առիթով ներկայացնում ենք կանանց զգալի առաջընթացի մի քանի օրինակներ և թե ինչպես են կանայք փոխել իշխանության դեմքը, ինչ դրական ազդեցություն ունեն մեր գլոբալ փոխկապակցված աշխարհի բոլոր ոլորտներում:
- Քաղաքական ծանրքաշայինները
Կանանց ներկայացվածությունը Վաշինգտոնում բարձր է, կանայք կազմում են 114-րդ Կոնգրեսի մոտ մեկ հինգերորդը: Կին օրենսդիրները 20 տեղ ունեն ԱՄՆ Սենատում և ռեկորդային 84 տեղ Ներկայացուցիչների պալատում: Ուշագրավ նորեկներից է Էլիզ Ստեֆանիկը, որը 30 տարեկանում դարձել է Կոնգրեսի ամենաերիտասարդ կինը, ինչպես նաև Միա Լավը, որը հանրապետականներից Կոնգրես ընտրված առաջին սևամորթ կինն է:
Ավելին, երբ կանանց ներկայությունը քաղաքական բարձր պաշտոններում դեռևս ակնհայտ չէ, ամերիկացիների 63%-ը կարծում է, որ երկիրը կարող է ավելի լավ կառավարվել, եթե ավելի շատ կանայք ընտրվեն բարձր պաշտոններում:
- Միլիարդատերերը սրընթաց վերելք են ապրում
2015 թվականը Forbes-ի Աշխարհի միլիարդատերերի տարեկան վարկանիշում ռեկորդային տարի է եղել կանանց համար: Ընդամենը երեք տարվա ընթացքում կին միլիարդատերերի թիվը ցուցակում աճել է 90% -ով՝ 197 կին է ներկայացված այս տարվա աղյուսակում: Ցուցակում ներառված ուշագրավ նորեկներից է Էլիզաբեթ Հոլմսը, Theranos արյան փորձարկման ընկերության հիմնադիրը, որը 31 տարեկանում դարձել է սեփական ուժերով միլիարդատեր դարձած աշխարհի ամենաերիտասարդ կինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ