168.am-ը գրում է․
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության գլխավոր քարտուղար Իրմա Ինաշվիլու տեղեկություններով՝ մարտի 21-23-ին անձամբ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրամանով պլանավորված է բանտում թունավորել Վանո Մերաբիշվիլուն, Բաչո Ախալայային կամ Գիգի Ուգուլավային:
Ինաշվիլին այս մասին երեկ հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Ինաշվիլին ընդգծել է, որ չունի մանրամասն տեղեկություններ, թե այս եռյակից կոնկրետ ում կթունավորեն. «Սաակաշվիլին արդեն իսկ զոհաբերել է նրանց: Նրա հաշվարկն այն է, որ ամեն ինչում կմեղադրեն իշխանություններին, և Արևմուտքում այդ թունավորումը կներկայացվի այնպես, որ տեսե՛ք, թե ինչ է կատարվում Վրաստանում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/03/09/465489.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



