Միլան, անկասկած, աշխարհի ամենաակտիվ մայրերից մեկն է։ Ծննդաբերությանը մնացել է 3 շաբաթ, իսկ «Հինգերորդ էլեմենտի» աստղն օրական անցնում է 10 կմ ճանապարհ։ Իր ֆիթնես-ձեռքբերումների մասին Միլան հրապարակել է անձնական էջում։ Միլան ասում է, որ չի ցանկանում գիրանալ։ Ներկայումս նրա քաշը կազմում է 83 կգ, որը նորմալ է։ «Բայց ավել քաշ հավաքել պետք չէ»,-գրում է նա։ Ծննդաբերելուց որոշ ժամանակ հետո Միլան մտադիր է վերադառնալ իր աշխատանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել