Քաղաքական զարգացումներն իրենց հետ նոր հարցեր առաջ քաշեցին դաշտում: Այսօր արդեն ԲՀԿ-ն զրկված է իր երբեմնի քաղաքական դիրքից ու հեղինակությունից, և քաղաքական ուժերի հետ համագործակցության առումով դեռ ոչինչ հայտնի չէ:
Կշարունակվի՞ արդյոք ՀԱԿ-ԲՀԿ տանդեմը, ինչպես նաև Բարգավաճի համագործակցությունն այլ ուժերի հետ, թե ոչ, դեռ վաղ է խոսելը:
Առաջին հայացքից ֆորմատային ոչինչ չի փոխվում, սակայն ակնհայտ է, որ ԲՀԿ-ն կորցրել է իր երբեմնի կշիռը: Եթե մի պահ հետադարձ հայացք նետենք, ապա կտեսնենք, որ ամիսներ առաջվա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և այսօրվանը միմյանցից թե ֆինանսական, թե մարդկային ռեսուրսներով բավականաչափ տարբերվում են:
Ամիսներ առաջ ԲՀԿ-ն հանդիսանում էր երկրորդ քաղաքական կառույցը և խորհրդարանական խմբակցությունը: Ի՞նչ է մնացել այսօր. Այսօր ԲՀԿ-ն ասոցացվում է փակագծից դուրս քաղաքական ապտակի տակ մնացած կառույցի հետ:
Հաշվի առնելով այն փաստը, որ այսուհետ չեն կարող նրան դիտարկել որպես ֆինանսական աղբյուր, հարց է առաջանում, թե դաշտում գտնվող ուժերից, ինպես նաև նախկին դաշնակից կառույցներից քանի՞սը կշարունակեն համագործակցել այսօրվա ԲՀԿ-ի հետ:
Իրականում ոչ իշխանական բևեռում տեղի է ունենում համահարթեցում: