Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը Մարտի 8–ի կապակցությամբ ամուսնու կողմից հաճելի նվեր է ստացել։ «Գեորգին առանց առիթի էլ հաճախ է նվերներ մատուցում,- BlogNews.am-ին ասաց դերասանուհին ու հավելեց, որ ամուսինը գիտի, թե ինքն ինչ է սիրում։ -Ուշադիր լինելով իմ հանդեպ՝ նա շատ լավ գիտի՝ տվյալ փուլում ինձ հագո՞ւստը ժպիտ կպարգևի, զա՞րդը, գի՞րքը, դրամայի՞ն նվերը, Գաբիի հետ կապված ինչ-որ բա՞ն, թե՞ մի այլ նվեր։ Չեմ ցանկանում բացահայտել, թե այս տարի ինչ է նվիրել, սակայն այն ինձ հաճելի զգացողություն ու ժպիտ պարգևեց»։ Դերասանուհին նշեց, որ նվերներ է ստացել նաև մոր ու դստեր կողմից։

Լուիզան երեկ ընտանեկան ուրախ օր է անցկացրել։ Մարտի 8-ը նա ընտանիքի և ընկերների հետ տոնել է երևանյան ռեստորաններից մեկում։ «Երեկոյան արդեն տանն էինք՝ խաղաղ, ընտանեկան միջավայրում»,- ասաց դերասանուհին և նկատեց, որ եթե տանն է ու ոչինչ չունի անելու, դա արդեն առանձնահատուկ օր է։ «Մասնավորապես, եթե օրը կիրակի է, և մեր ընտանիքի բոլոր անդամները տանն են, կարելի է ասել, օրը հաջողված է»,- ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է տոներին, Լուիզան նշեց, որ վաղուց որևէ տոնից առանձնահատկություն չի սպասում։ Նրա խոսքով՝ այդ սպասումն ունի յուրաքանչյուր բացվող առավոտից։ Տոները նա համարում է հաճելի առիթ՝ դրական էմոցիաներ ապրելու  համար։ Դերասանուհին նշեց, որ լավ է վերաբերում Կանանց տոների հայկականացված տարբերակին՝ միամսյակին։ «Մեզանում պակասել են տոները, և սա լավ առիթ է. ես տեսնում  եմ, որ կամաց-կամաց երիտասարդներն ուզում են նշել տոնը, նույնիսկ ստեղծել, հորինել այն, ինչը շատ լավ է»,- նկատեց դերասանուհին։

Անդրադառնալով «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ավարտից հետո հեռուստատեսությունում իր անելիքներին՝ նա ասաց, որ հստակ առաջարկ առայժմ չկա։ «Սերիալի ավարտից հետո անպայման կհանգստանամ, քանի որ զգում եմ դրա կարիքը։ Թե որը կլինի հաջորդ  նախագիծը, և երբ կրկին կլինեմ էկրաններին, այժմ դժվարանում եմ ասել»,- եզրափակեց դերասանուհին։

Դերասանուհին նաև նոր ֆոտոշարք ունի, որը ներկայացրել է Կանանց տոներին ընդառաջ։)

 

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել