Էս անգամ կգովամ Լիլիթին Հովհաննիսյան: Հենց նոր լսեցի Լիլիթի ու Նանուլի նոր երգը, ես կասեի՝ պոզիտիվ երգը ու, ի զարմանս բոլորիդ, ես այսօր կգովամ Լիլիթ Հովհաննիսյանին: Երգը շատ լավն էր. բառերը՝ շատ հավես, երաժշտությունը՝ տրամադրող... Իսկ տեսանյութը ստեղծվել էր առանց որևէ ավելորդության, սցենարը շատ լավ էր մտածված (դե նենց չի, որ հրաշալի էր, բայց Լիլիթի պարագայում համեմատաբար առաջընթաց կա): 
Իսկ հիմա անցնենք Նանուլին: Ժողովուրդ, էդ էրեխուն էս գլխից չնավսեք, անիմաստ անուններ մի կպցրեք, ես վստահ եմ, որ էդ երեխեն տենց թիթիզ ա միայն տեսանյութերի ժամանակ ու ֆոտոսեսիաների ընթացքում: Երեխա է իր համար, ոնց որ բոլորիդ երեխաները, անուն չկպցնեք, անիմաստ չվատաբանեք ու ամենակարևորը՝ չնավսեք: 
Կարճ ասած՝ Նանուլի շնորհիվ Լիլիթ Հովհաննիսյանն էս անգամ արժանի է գովեստի: 
Նայեք, մարդիկ, կայֆ բան ա ստացվել, ապրեն բոլորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել