1842 թ. - Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։
1908 թ. - հիմնադրվեց Ինտեր իտալական ֆուտբոլային ակումբը։
1934 թ. Ծնվել է Յուրի Գագարինը, ռուս տիեզերագնաց օդաչու, կատարել է պատմության մեջ առաջին թռիչքը դեպի տիեզերք (մահ. 1968 թ.)
1943 թ. - ծնվել է Ռոբերտ Ֆիշերը, ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն (մահ. 2008թ.)
1953 թ. - Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ զոհվեցին հրմշտոցի արդյունքում։
1959 թ. - Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց Բարբի հանրահայտ տիկնիկը։
1961 թ. - Դալայ-Լաման դիմեց ՄԱԿ Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով։
1966 թ. - Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու մասին։
1966 թ. ծնվել է Դուշման՝ Վարդան Ստեփանյան, Արցախյան պատերազմի հերոս (մահ. 1992 թ.)
1968 թ. ծնվել է Յուրի Ջորկաեֆ, ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն։
1974 թ. - մահացել է Խաչիկ Դաշտենցը, հայ գրող, թարգմանիչ, բանասեր (ծն. 1910 թ.)։
1983 - Բելգրադում սպանվեց Թուրքիայի դեսպանը։ Այդ գործով 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը, երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից։ Լևոնյանն ազատ արձակվեց արդեն չորս տարի անց, իսկ Էլպեքյանը բանտում մնաց յոթ տարի։
1990 - Արազ Օզբիլիզ, հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ։
Հ.Գ. Գրել եմ միայն կարևոր դեպքերը, եթե ինչ-որ դեպքեր գիտեք, որոնց չեմ անդրադարձել, ավելացրեք մեկնաբանություններում: