Արթուր Աֆյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունSlaq.am-ը գրում է.

Գյումրիում ռուսական սահմանապահ ուղեկալի N զորամասում աշխատող պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ նախօրեին Շիրակի մարզում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը՝ կախված վիճակում:

Վերջինիս անհետ կորելու մասին 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել