Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով կամրջիցSlaq.am-ը գրում է.

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 8-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են 27-ամյա Գ. Տ.-ի ինքնասպանության փորձը: Գ. Տ.-ն տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել