1in.am–ը գրում է.

Նոր Զելանդիայի անվտանգության կառավարական բյուրոյի գաղտնի բազան օգնում է ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայությանը՝ լրտեսություն իրականացնել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարավում, հայտնում է Sputnik-ը:
Նման տեղեկություններ են պարունակվում Էդվարդ Սնոուդենի՝ վերջերես հրապարակված նոր փաստաթղթերում:
Բազայի ժամանակակից սարքավորումը թույլ է տալիս տիրապետել արբանյակների տեղեկությանը և գատնազերծել SMS-հաղորդագրությունները, էլեկտրոնային փոստն ու հեռախոսազանգերը ամբողջ Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանից:
Ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է Նոր Զելանդիայի անվտանգության կառավարական բյուրոյին, որը ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության անալոգն է:
Սնոուդենը պնդում է, որ Նոր Զելանդիան համագործակցում է Ազգային անվտանգության ծառայության հետ այդ բազայի շրջանակում:
Օրենքը Նոր Զելանդիայի հատուկ ծառայություններին արգելում է հետևել սեփական քաղաքացիներին:



