Tert.am–ը գրում է.

Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան և Բուլղարիան համաձայնեցրել են Eastring  գազատարի կառուցման մասին հուշագրի դրույթները: 2014-ի նոյեմբերին Eastring  գազատարն առաջարկվել էր որպես այլընտրանքային տարբերակ ռուսական «Հարավային հոսքին»:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Aktuality  սլովակյան պարբերականին հղումով, այս մասին տեղեկացրել է Eastring նախագծի մամլո քարտուղար Վահրամ Չուգուրյանը:

Նշվում է, որ ապագա փաստաթղթի հիմնական կետերն արդեն համաձայնեցվել են, և այն կստորագրվի մոտ ապագայում:

Eastring գազատարի  ծրագիրը ներկայացվել է 2014-ի նոյեմբերին` դեռևս Ռուսաստանի` «Հարավային հոսքից»  հրաժարվելուց առաջ:  

Ըստ հեղինակների` Eastring նոր խողովակաշարը ունիվերսալ է լինելու. գազային մատակարարումների աղբյուր են հանդիսանալու Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրաքը, Իրանը: Գազատարը կմիացնի Արևմտյան Եվրոպան, Արևելյան Եվրոպան և Բալկանները:

Գազատարի հզորությունը տարեկան կկազմի 20-40 մլրդ խորանարդ մետր գազ: Խողովակաշարի երկարությունը կհասնի 744-1015 կմ-ի` կախված ծրագրի իրագործումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել