Մի երկու ամիս է՝ ազերիական կայքերում կարելի է հանդիպել Բաքուն հերոս-քաղաքների շարքին դասելու հոդվածներ, որտեղ ակ և կարա կոյունլուներն «ԱՊԱՑՈՒՑՈՒՄ» են, որ Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքը ՈՉՆՉՈՎ չի զիջում իր «հերոսություններով» Մոսկվային, Լենինգրադին, Մինսկին, Բրեստին, Կիևին, Օդեսային և այլն։ Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ-ում հերոս-քաղաքների ՊԱՏՎԱԲԵՐ կոչում ստացել են 11 քաղաքներ, որոնք շատ մեծ դեր են խաղացել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակ տանելու գործում և ունեցել են ահռելի կորուստներ։ Ազերիներն իրենց մայրաքաղաքի «հերոսությունը» պատճառաբանում են ՄԻԱԿ հարստությունով, որով հպարտանում են մինչև հիմա՝ ՆԱՎԹՈՎ, քանզի ուրիշ որևէ ԲԱՆ մարդկությանը չեն տվել։ Այժմ էլ Բաքվի մանր կճղակավոր պատգամավորների և «մտավորականների» այս գաղափարը շատ ուրախությամբ ընդունվում և քննարկվում է ՌԴ քաղաքական և մշակութային գործիչների կողմից։ Վերջինը, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ղեկավար Գենադի Զյուգանովն է։ Ազերիական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում Գ.Զյուգանովը հայտնել է, որ ինքը կողմ է Բաքվին հերոս-քաղաքի կոչման տրամադրմանը, քանի որ պատերազմի տարիներին (1941-45թթ.) ռազմաճակատ ուղարկվող նավթի 80% Բաքուն էր մատակարարում։ Իսկ ամենաքիչը Բաքուն պետք է ստանա «Ռազմական Փառքի» քաղաքի կարգավիճակ, շարունակում է Զյուգանովը ու խոստանում սև և սպիտակ ոչխարներին Պետդումայում քննարկումների ժամանակ աջակցել ազերիների այս նախաձեռնությանը։
Այն, ինչ անում են մեր արևելյան հարևանները, մեզ համար նորություն չէ։ Վերջին շրջանում սա առաջին ԴԵՊՔԸ չէ, երբ Բաքուն, օգտագործելով նավթախավիարային դիվանագիտությունը, ԿԵՂԾՈՒՄ է Հայրենական Մեծ պատերազմի արդյունքները։ 2013 թ. մայիսին Բաքուն որպես ազերիական է ներկայացրել 416-րդ և 77-րդ ԴԻՎԻԶԻԱՆԵՐԸ, որոնք մասնակցել են Ուկրաինայի ազատագրմանը։ Պատերազմից 68 տարի անց ազեր-կոյունլուները «պրեզենտացիա» արեցին և դրանք ներկայացրեցին որպես ԱԴԲԵՋԱՆԱԿԱՆ։ Հիմա էլ Ի.Ալիևի «իդեա ֆիքսն» է Բաքվի համար հերոս-քաղաքի կոչման ԳՆՈՒՄԸ ամեն ԳՆՈՎ։
Կարելի է համաձայնվել Գ.Զյուգանովի թեզի հետ, որ Բաքուն նավթի մեծ մասի մատակարարողն է եղել և ԱՐԺԱՆԻ է ստանալ այդ ՊԱՏՎԱԲԵՐ կոչումը։ Բայց այդ դեպքում հարց է ծագում. իսկ ինչու՞ հերոս-քաղաքների կոչման չարժանացնել ԱՄԵՆԱՇԱՏ ԵՐԿԱԹ, ՊՈՂՊԱՏ, ԿՏՈՐԵՂԵՆ, ՓԱՄՓՈՒՇՏ, ՏԱՆԿԵՐ, ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ և այլն ռազմաճակատ մատակարարած ՔԱՂԱՔՆԵՐԻՆ։ Կամ հերոսի կոչում տալ այն քաղաքին, որն ամենաշատ վիրավոր զինծառայողների է բուժել իր հիվանդանոցներում։ Կամ ամենաշատ գործարաններ և ֆաբրիկաներ է ժամանակավոր ընդունել իր մոտ։ Ինչո՞վ են այդ քաղաքները պակաս Բաքվից։
Միակ «պակասն» այն է, որ այս քաղաքները չունեն Ի.Ալիևի նման հարուստ «հովհանավոր», ով կարող է «գնել» համապատասխան մարդկաց և այդ կոչումը։

Հ. Գ. Ռուսաստանյան կոմունիստների առաջնորդը լավ կլիներ՝ հիշեր, թե ինչ ներդրում են ունեցել ազերիները Ա.Հիտլերի բանակներում մարտնչելիս։ 70 հազար ակ և կարա կոյունլուներ (38598՝ ազերիների տվյալներով) համալրել են «Ադրբեջանակնա Լեգեոնը», որը միշտ աչքի է ընկել իր ԴԱԺԱՆՈՒԹՅԱՄԲ։ Մասնավորապես, Վարշավայի գետտոյում տեղի ունեցած ապստամբության ճնշմանն (1.08.-2.10.1944թ.) իր ակտիվ մասնակցությամբ և ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ աչքի է ընկել այդ լեգեոնի 111-րդ հետևակային գումարտակը։ Ադրբեջանցիները Վարշավայում ցույց են տվել իրենց «ՍԵՐԸ» մասնավորապես ՀՐԵԱՆԵՐԻ հանդեպ։ Երևի Գ.Զյուգանովը չգիտի, որ Բեռլինի «պաշտպանությանը» մասնակցել է 700 ազեր-կոյունլու, որոնք սպանել են մեծ քանակությամբ խորհրդային զինվոր և սպա։ Չգիտի, թե «հերոս-Բաքվի» ներկայացուցիչ «Ադրբեջանական Լեգեոնի» հրամանատար Աբդուրահման Ֆաթալիբեյլին ինչե՜ր է արել իր ՈՀՄԱԿԻ հետ Ստարոկորսունսկայա և Կուբանսկայա գյուղերում։ Եվ վերջապես, որպեսզի վերջնական կարծիք ստանանք, թե ինչ նշանակություն է տվել Ա.Հիտլերը «մահմեդական (կարդա նաև ադրբեջանական) լեգեոններին», մեջբերում եմ իր ասված բառերը 1942 թ. դեկտեմբերին. «Ես չգիտեմ, թե ինչպես այդ վրացիներն իրենց կդրսևորեն։ Նրանք չեն պատկանում թյուրքական ժողովուրդներին։ Ես համարում եմ հուսալի միայն մահմեդականներին։ Բոլոր մնացածներին չեմ վստահում։ Այս պահի դրությամբ զուտ կովկասյան լեգեոնների ձևավորումը համարում եմ ռիսկային, միևնույն ժամանակ ոչ մի վտանգ չեմ տեսնում մաքուր մահմեդական լեգեոնների ձևավորման մեջ։ Չնայած Ռոզենբերգի և զինվորականների հայտարարություններին՝ ես չեմ վստահում նաև ՀԱՅԵՐԻՆ...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել