Ոգու ճիչ, էմոցիաների պայթյուն, խորը իմաստ, ու կարևորը մեծ ասելիք, մի բան, որ, ցավոք, վաղուց խորթ է թվում հայրենական արտադրության երգիչ-երգչուհիների աշխատանքներում: Սակայն մենք էստեղ գործ ունենք մեկ այլ որակի ու տեսակի հետ:
Այսօր երգչուհի Ալին Գոյանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝Կոմիտասի «Կռունկ» երգի հիման վրա: Շուրջ մեկ տարի շարունակ մի ամբողջ թիմ է աշխատել այս երգի և տեսահոլովակի վրա: Արդյունքում մենք ունենք նոր
«Կռունկ», ով եկել է՝ փշրելու բոլոր շղթաները, պատռելու բոլոր կապանքներն ու խոսելու երգի լեզվով...
Նյութի աղբյուր՝ http://pahooo.blogspot.com/2015/03/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել