Մի տեսակ մարտի 8-ին մեկնարկող միամսյակը վերածվել է միամսյա ֆեմինիստական շարժման: Ամենուր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսել են շնորհավորել իրենք իրենց կամ իրար: Ավելին` մունաթային ու պահանջատիրական տրամադրություն է տիրում ու նստած ցուցակ են կազմում, թե ով երբ շնորհավորեց ու ինչ նվիրեց: Սիրելիներիս, հասել եք, իջեք երկնքից: Ընդունեք, որ կին և տղամարդ հավասարությունն առաջին հերթին ձեռնտու չէ հենց ձեզ: Պարզապես հիշեք, որ դուք գեղեցիկ եք, կանացի եք, ցանկալի եք ոչ միայն այս մեկ ամսվա մեջ, այլ տարին բոլոր: Վերջապես ձեռբազատվեք կոմպլեքսներից ու մունաթների, անընդհատ ձեր միամսյակի մասին հիշեցնելու փոխարեն, միշտ հիշեք, որ դուք նրբագեղ եք, գեղեցիկ, սիրված, երբ խոնարհ եք, համեստ ու քնքուշ: Հավատացե՛ք մենք` տղամարդիկս, կգնահատենք դա ու ձեզ էլ ավելի շատ կսիրենք: Դուք մեր կյանքի ծաղիկներն եք, բայց մի՛ մոռացեք, որ եթե մենք այն չջրենք, այդ գեղեցիկ ծաղիկները նույն րոպեին կթոռոմեն: Պաշտում եմ ձեզ, Աստվածամոր պատկերով բոլոր էակներին, եղե՛ք Եվաներ կյանքում ու կրակոտ Լիլիթներ միայն ձեր սիրելիի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել