Սիրելի՛ կանայք, աղջիկներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Փաստ է, որ անուրանալի է կնոջ դերը մեր ժողովրդի ձեռքբերումների, ամուր ընտանիք ունենալու, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:
Հրաշալի այս տոնի առթիվ ձեզ գարնանային հմայք ու տրամադրություն եմ մաղթում: Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը, ձեզ անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն եմ ցանկանում: Թո՛ղ միշտ լինեք սիրված ու գնահատված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



