Ինչպես հասկանալ, որ ձեր կողքի կինը ՁԵԶԱՆՈՎ երջանիկ է
Ամուսնացածներին
Նա երջանիկ է, եթե ուզում է ձեր ձեռքը բռնած քնել, կամ հնարավորինս ձեզ սեղմված, թևի տակ տեղավորված գնալ Մորփեոսի աշխարհ...
Նա երջանիկ է, եթե արթնանում է լավ տրամադրությամբ ու ցանկություն ունի առավոտյան սուրճը ձեզ հետ խմել: Շաաաատ երջանիկ է, եթե արթնացնում է ձեզ համբույրով:
Նա երջանիկ է, եթե ձեզ աշխատանքի ճանապարհելիս`` ուշադիր զննում է ձեր արտաքին տեսքը, շտկում թերությունները և ձեզ լավ օր է մաղթում: Շաաատ երջանիկ է, եթե համբույրով է ձեզ ճանապարհում գործի ու պատուհանից նայում այնքան, մինչև որ ձեր մեքենան անհետանա տեսադաշտից: 
Նա երջանիկ է, եթե սպասում է ձեր աշխատանքից վերադառնալուն: Շաաատ երջանիկ է, եթե երազում է, որ չաշխատեիք, փողը երկնքից թափվեր, իսկ դուք ամբողջ օրը անբաժան լինեիք: 
Նա երջանիկ է, եթե ձեզ հետ տեղ գնալը մեծագույն հաճույք է և սեղանի շուրջ նստած, մյուսների մոտ լուռ, մեջքը ուղիղ պահած, ժպիտով որսում է ձեր հայացքը, պարծենում ձեզանով և հաճույքով լսում է, թե ինչ եք պատմում սեղանակիցներին:
Նա երջանիկ է, եթե արձակուրդները չի ուզում անցկացնել, հանգստանալու մեկնել առանց ձեզ:

Չամուսնացածներին
Նա երջանիկ է, եթե ձեզ հետ անցկացրած ժամանակը չի բավականացնում իրեն և ամեն անգամ ծանր է տանում թեկուզ մի քանի ժամով բաժանվելը:
Նա երջանիկ է, եթե ձեր կողքին լավ է զգում ցանկացած միջավայրում, այլ ոչ թե զվարճանքի վայրերում: Ցանկացած բան անելիս` համբուրվելուց մինչև ձեզ CV կազմել օգնելը։)
Նա երջանիկ է, եթե ուզում է ձեզանից երեխա ունենալ:

Հ.Գ. Երջանկացրեք ձեր կողքի կնոջը, իսկ եթե ցանկություն չունեք կամ չեք կարող, մի եղեք պարտեզպանի շան պես, որ ինքը չի ուտում, մյուսներին էլ չի թողնում: Ազատ թողեք նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել