Այսօր ձերբակալվել են Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող երկու կովկասցիներ: Սակայն բոլորին առավելապես հետաքրքրում է այս զազրելի հանցագործության պատվիրատուի ու մոտիվների հարցը: Ռուսաստանում հաճախ են կոծկվել կամ կիսատ բացահայտվել աղմկոտ հանցագործությունները: Հենց այսօր "Росбалт"-ին հարցազրույց է տվել այդ երկրի 1995-1999թթ-ի գլխավոր դատախազ Յուրի Սկուրատովն ու պատմել է, որ հայտնի լրագրող Վլադ Լիստևի սպանության բոլոր հանգամանքերը գրեթե բացահայտված էին, սակայն պատվիրատուի անունը չի հնչել Կրեմլի պահանջով: Լիստևի սպանությունից անցել է քսան տարի, սակայն Ռուսաստանն՝ արդարադատության իմաստով, ավելի լավը չի դարձել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել