Serj-xor41in.am-ը գրում է․

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայք-էջից:

Մրցույթի արդյունքներով՝ հաղթող են ճանաչվել ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը, իրավաբան Արա Ղազարյանը և դատավոր Լիանա Հակոբյանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին հանձնարարվել է թեկնածուների հաստատված ցուցակը՝ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ, ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:

ՀՀ նախագահը այս հրամանագիրը ստորագրել է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և 56-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» հրամանագրով հաստատված կարգի 35-րդ և 36-րդ կետերը, ինչպես նաև հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի մարտի 2-ի նիստի արձանագրությունը և կից փաստաթղթերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել