Armlur.am-ը գրում է․

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ «գողական աշխարհում» սկսվել են ընդամենը 6 ամիս առաջ տիրող իրավիճակին հակառակ գործընթացներ: Մարտի 5-ին Մոսկվայում ընդունված որոշման համաձայն` «օրենքով գողի» տիտղոսից զրկվել է 12 մարդ:

Նրանց մեծ մասն անվերադարձ դադարել են «օրենքով գող» լինելուց, որոշներն, ինչպես պարզվել է, երբեք էլ չեն եղել և քչերն են, որ հնարավորություն կունենան վերադարձնել իրենց կոչումը: Պարզվում է` «օրենքով գողերի» կնքահայր Դեդ Հասանի օրոք արված թագադրությունները սխալ են ճանաչվել:

Ռուսական Primecime կայքը նշում է, որ այս «պաշտոնանկությունների» գաղափարի հետևում կանգնած են Շաքրո Մոլոդոյն ու նրան շրջապատող Օզմանովների տիտղոսակիր հարազատները: Նախօրեի «սխոդկայի» կայացրած որոշումներով՝ հանգուցյալ Դեդ Հասանի, ով անմիջապես կապ է ունեցել «թագազրկված» «օրենքով գողերի» թագադրումներին, գործողությունները սխալ են ճանաչվել: Armlur.am-ի հետ այս իրավիճակի հետ կապված զրույցում քրեական իրադարձություններին լավատեղյակ Սերգեյ Գալոյանը հայտնեց, որ սա սպասված գործընթաց է, քանի որ ազատության մեջ հայտնվելուն պես Շաքրո Մոլոդոյը հայտարարել էր, որ «մաքրելու է գողական աշխարհն անպետքներից»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել