Yerevannews.am-ը գրում է․

Մարտի 4-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ տեղի ունեցած սարսափելի սպանության գործում, ըստ անհայտ և կասկածելի աղբյուրի, մասնակցություն է ունեցել Մարտուն Կարապետյանը:

Yerevannews.am-ը կապ հաստատեց անձամբ Մարտուն Կարապետյանի («Կյաժ Մարտուն») հետ, ով հերքեց տարածված լուրերը: «Ես որևէ առնչություն չունեմ Նուբարաշենում տեղի ունեցած դեպքի հետ և չեմ հասկանում, թե ո՞վ է էդպիսի անհեթեթ ու սուտ տեղեկություն տարածել»,- ասաց Մարտուն Կարապետյանը («Կյաժ Մարտուն»):

Մարտուն Կարապետյանը հերքեց նաև մյուս տեղեկությունն այն մասին, որ ինքն իբրև հադիսանում է Մհեր Սեդրակյանի թիկնապահը: YerevanNews.am-ը կապ հաստատեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հետ, որտեղից հայտնեցին, որ իրավասու չեն հարցին պատասխանելու: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել